Գրավիչ ուրվագիծ. Քիմ Քարդաշյանը շարունակում է ներկայացնել Skims ապրանքանիշի նորույթները (լուսանկարներ)

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է գովազդել իր Skims ապրանքանիշի նորույթները: Այս անգամ բազմազավակ մայրիկը ներկայացրել է Skims drop-ից սև զգեստը, որը հրաշալիորեն ընդգծել է նրա բարեմասնությունները:

41-ամյա աստղը Instagram-ում կիսվել է սև մաքսի զգեստով լուսանկարներով։ Խորը դեկոլտեով առաձգական գործվածքից պատրաստված հանդերձանքը շատ լավ ընդգծում է կազմվածքը և գրավիչ դարձնում ուրվագիծը։