Հարավկորեկան մեկ այլ սերիալ գերազանցել է «Կաղամարի խաղ»-ին

«Hellbound» սարսափ սերիալը Netflix-ում ամենադիտված նախագծերի ցանկում առաջ է անցել հարավկորեական «Կաղամարի խաղը» հայտնի սերիալից, այս մասին հայտնում է The Guardian-ը:

Ռեժիսոր Յոնգ Սանգ Հոյի Hellbound-ը նոյեմբերի 20-ին դարձել է ամենաշատ դիտված հեռուստասերիալը՝ իր պրեմիերայից 24 ժամ անց:

Ըստ շոուի սյուժեի՝ հրեշները որսում են մեղավորներին, ովքեր գիտեն իրենց մահվան օրն ու ժամը, և ուղարկում դժոխք:

Սեպտեմբերի 19-ին թողարկված The Squid Game-ը, որը պատմում է մահացու խաղի և կապիտալիզմի մասին, թողարկվել է սեպտեմբերի 19-ին և 46 օր գլխավորել Netflix-ի թոփ հորիզոնականը: