Քանյե Ուեսթը խոստովանել է, որ վատ ամուսին է եղել և ցանկություն է հայտնել վերադարձնել Քիմ Քարդաշյանին

Ռեփեր Քանյե Ուեսթը Լոս Անջելեսում եկեղեցական պատարագի ժամանակ խոսել է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ իր ամուսնական ճգնաժամի մասին։

Նրա ներկայացուցիչների Twitter-ում հայտնվել է գրառում, որում ռեփերը պնդում է, որ շատ սխալներ է թույլ տվել և վատ ամուսին է եղել Քիմի համար։ «Ես չգիտեի, որ այսօր կանգնելու եմ այս խոսափողի mwt։ Ես եկել եմ այստեղ, որպեսզի փոխեմ ամեն ինչ»,- ասել է Ուեսթը:

Ռեփերի խոսքով՝ ինքը ցանկանում է վերադարձնել Քիմ Քարդաշյանին և կփորձի ապրել նրա տան հարևանությամբ։ «Որովհետև եթե թշնամին կարողանա բաժանել ՔիմՅեին, միլիոնավոր ընտանիքներ կլինեն, ովքեր կկարծեն, որ նման բաժանումը նորմալ է։ Բայց երբ Աստված վերամիավորի ՔիմՅեին, միլիոնավոր ընտանիքներ կկարողանան հաղթահարել բաժանումը»,- ասել է ռեփերը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քիմ Քարդաշյանն ու նրա նոր ընկերը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնը, առաջին անգամ հանրության առաջ ցուցադրել են իրենց զգացմունքները։