79-ամյա Վիտորգանը դուստր է ունեցել

Մաքսիմ Վիտորգանի հայրը՝ 79-ամյա դերասան Էմանուիլ Վիտորգանը կրկին հայրիկ է դարձել:
Նրա 57-ամյա կինը՝ Իրինան, ամուսնուն դուստր է պարգևել: Այս նորությունն իրական շոկ էր երկրպագուների համար: Վիտորգանն ու կինը չէին հայտնել լրագրողներին, որ երեխայի են սպասում. ոչ ոք չէր կարող անգամ մտածել, որ այս զույգը կորոշի կրկին փոքրիկ ունենալ. նրանք ևս մեկ դուստր ունեն, ում անունն Էսթել է:
«Մեր ընտանիքում նոր երջանկություն է հայտնվել: Բարի գալուստ Կլարա»,- իր ինստագրամյան էջում՝ նորածնի հետ լուսանկարին կից նշել էր Էմանուիլ Վիտորգանը:

Սոցիալական կայքերում երկրպագուները արժանացրել են նրանց բազմաթիվ մեղադրանքների ու քննադատությունների. չէ՞ որ ծնողների տարիքի պատճառով երեխան կարող էր ծնվել լուրջ խնդիրներով:
Աստղային զույգի ընկերները խոստովանել են, որ երկրորդ փոքրիկին Էմանուիլն ու Իրինան ունեցել են սուրոգատ մոր օգնությամբ:
«Դուք հավե՞րժ եք ապրելու, երեխաները մի քանի տարուց որբանալու են: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում»,- Վիտորգանի ընտանեկան լուսանկարի մեկնաբանություններում հարցրել էր ինստագրամյան հետևորդներից մեկը:
Մաքսիմ Վիտորգանը ջերմորեն շնորհավորել է հորը, իսկ լրագրողների հետ զրույցում անկեղծացել է, որ ուրախ է կրկին եղբայր դառնալու համար: