Մադոննան երկրպագուներին բարկացրել է իր կիսամերկ ֆոտոշրքով

Ամերիկացի փոփ երգչուհի Մադոննան, որն օգոստոսին դարձավ 63 տարեկան, Ինստագրամի իր օգտահաշվում «բաց» ֆոտոշարք է հրապարակել, որը երկրպագուները չեն գնահատել:

Լուսանկարներում Մադոննան բաց հագուստով է՝ ժանյակավոր ներքնազգեստ, ցանցավոր զուգագուլպաներ և լաքապատ կաշվե կոշիկներ: Որոշ լուսանկարներում երգչուհին ամբողջությամբ մերկացրել է կուրծքը:

Հրապարակումը հավաքել է միլիոնից ավելի հավանում և բազմաթիվ բացասական մեկնաբանություններ՝ «Ի՞նչ պոռնոգրաֆիա է», «Զզվելի նկարներ», «Զզվելի ու գռեհկություն, ոչ մի ինքնահարգանք»։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Madonna (@madonna)