Փինքը խնդրանքով դիմել է Ռոնալդուին․ ֆուտբոլիստն արձագանքել է

Ամերիկացի երգչուհի Փինքը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ բարեգործական միջոցառմանը մասնակցելու խնդրանքով։

Երգչուհին խնդրել է ֆուտբոլիստին Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ երեխաներին նիրել իր մարզաշապիկները։

«Բարև, Կրիշտիանու: Այս տարի ես հովանավորում եմ Սուրբ Ծնունդը մի քանի երեխաների համար: Նրանք ոչինչ չեն ուզում, բացի Ձեր մարզաշապիկներից: Որոշել եմ իրականացնել նրանց երազանքը: Կցանկանա՞ք ինձ մի քանի մարզաշապիկ ուղարկել և փոխել նրանց կյանքը: Գիտեմ, որ Դուք պարբերաբար հրաշալի անակնկալներ եք մատուցում»,- գրել է Փինքը Twitter-ում:

«Ուրախ կլինեմ օգնելու։ Ես առանց որևէ խնդրի կուղարկեմ մի քանի ինքնագրերով մարզաշապիկներ երեխաների համար»,- պատասխանել է Ռոնալդուն: