Ջեսի Ջեյը կորցրել է երեխային

33-ամյա երգչուհի Ջեսի Ջեյը Ինստագրամի իր էջում հայտնել է, որ վիժում է ունեցել։ Երգչուհին խոստովանել է, որ իր հղիության մասին լուրը գաղտնի էր պահում:

«Երրորդ ուլտրաձայնային հետազոտությունից հետո ինձ ասացին, որ երեխայի սիրտն այլևս չի բաբախում։ Այսօր առավոտյան զգացի, որ չեմ կարող զսպել զգացմունքներս: Երևի քիչ անց կփոշմանեմ, որ հիմա գրում եմ այս մասին»,- գրել է երգչուհին՝ հրապարակելով հղիությունը հաստատող թեստի լուսանկարը։

Երգչուհին նաև պատմել է, որ որոշում է կայացրել միայնակ մայր դառնալ։ Ջեսսի խոսքով՝ հղիությունն իր համար իսկական հրաշք էր, քանի որ նախկինում նրա մոտ անպտղություն էր ախտորոշվել:

Երգչուհին նաև հայտնել է, որ չի տեղափոխում երեկոյան կայանալիք համերգը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Jessie J (@jessiej)