Հրապարակվել է «This Is Us»-ի վերջին եթերաշրջանի առաջին թրեյլերը

NBC ընկերությունը ներկայացրել է «This Is Us» սերիալի վերջին եթերաշրջանի թրեյլերը: Երկու րոպեանոց հոլովակում ներկայացված են տեսարաններ վերջին հինգ սեզոններից, ինչպես նաև նոր կադրեր, երբ Ռեբեկան, որին մարմնավորում է դերասանուհի Մենդի Մուրը, խոստովանում է, որ աստիճանաբար կորցնում է հիշողությունը:

«Երբեմն մտածում եմ, թե որն է լինելու իմ վերջին հիշողությունը մինչև մոմը մարելը… Ես չգիտեմ, թե դեռ ինչքան է ինձ մնացել մինչև ամեն ինչ վատթարանա, ուստի ես պետք է հիշեմ ամեն փոքր բան: Ես կցանկանայի կանգնեցնել ժամանակը»,- ասում է հերոսուհին:

Սերիալի վեցերորդ եթերաշրջանի պրեմիերան նախատեսվում է հունվարի 4-ին: