Բուզովան շնորհակալություն է հայտնել հորը երկար ոտքեր ունենալու համար

Երգչուհի Օլգա Բուզովան Ինստագրամում շնորհավորել է հորը՝ Իգոր Բուզովին, ծննդյան օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել դաստիարակության, սիրո և երկար ոտքերի համար։

«Ծնունդդ շնորհավոր, հայրիկ: Շնորհակալություն կյանքի, դաստիարակության, սիրո և ճիշտ արժեքների, բարության, հումորի զգացման, Queen-ի երգերի, մեր կիրակնօրյա կենդանաբանական այգիների, շների հանդեպ սիրո, մաթեմատիկայի և շատ ավելիի համար, և իհարկե երկար, ուղիղ ոտքերի։ Եղեք առողջ և երջանիկ, սա ինձ համար ամենակարևորն է»,- գրել է Բուզովան։

Բացի այդ, երգչուհին հոր հետ արխիվային հինգ լուսանկար է հրապարակել, որոնցում նա վաղ մանկության և պատանեկության տարիքում է։

Ավելի վաղ Բուզովան տեսանյութ էր հրապարակել հիվանդանոցից, որտեղ նա պառկած է ձեռքի վնասվածքով։