Համացանցում տարածվել են տեսանյութեր, որոնցում Դիմա Բիլանը հարբած վիճակում կատարում է իր երգերը՝ կորպորատիվ երեկույթի ժամանակ: Երգիչը որոշել է բացատրել տեղի ունեցածը:
Բիլանը ժամանել էր Ղազախստան՝ ելույթ ունենալու: Սակայն հյուրերը նկատել են, որ երգիչը բառացիորեն ոտքի վրա չի կարողանում կանգնել: Նրա ելույթի տեսագրությունն ակնթարթորեն տարածվել է Telegram-ի բոլոր ալիքներով: Իսկ ավելի ուշ արտիստը որոշել է անձամբ կապ հաստատել օգտատերերի հետ:
Բիլանը իր Instagram-ում դիմել է ունկնդիրներին: «Դուք երբեք չե՞ք հարբել: Չեմ հավատա: Այո, ես շատ եմ ամաչում… Եվ, հավանաբար, վաղը կզղջամ այս պատմությունների համար: Բայց ես վատ տղա չեմ, նույնիսկ կարելի է ասել, որ ես լավ տղա եմ: Այնքան շատ մտահոգություններ կան շուրջը: Նույն Գրադսկու կաթվածը: Ես շուտով 40 տարեկան կլինեմ: Երեք օր է՝ չեմ քնել։ Ես այնքան նորություններ ունեմ: Ես նոր երգեր եմ ստեղծել ձեզ համար: Բայց ես չեմ ուզում ձեզ ստել: Մայրս լացում է, ես նույնպես վատ եմ զգում: Ես երբեք չեմ ստել ձեզ, ես միշտ անկեղծ եմ եղել ձեզ հետ: Միայն երկու գաղտնիք ունեմ ձեզնից, բայց առայժմ չեմ կարող դրանք ասել»,- երգիչը լացակումած դիմել է օգտատերերին:
Հիշեցնենք, որ 2019 թվականին Բիլանը կրկին նման իրավիճակում էր հայտնվել: Նա եկել էր ելույթ ունենալու Սամարայում՝ քաղաքի օրը, սակայն հանդիսատեսը նրան կասկածել էր հարբած լինելու մեջ և քննադատել տարօրինակ պահվածքի համար: Ելույթից հետո շատերը խնդրագիր էին գրել իշխանություններին՝ հայտնելով իրենց դժգոհությունը: