Մեթյու Մակքոնահին մտափոխվել է. քաղաքականությամբ չի զբաղվելու

Հոլիվուդյան դերասան Մեթյու Մակքոնահին փոխել է իր միտքը քաղաքականությամբ զբաղվելու հարցում և որոշել չառաջադրվել իր հայրենի Տեխաս նահանգի նահանգապետի պաշտոնում. այդ մասին նա հայտնել է տեսաուղերձում, որը հրապարակել է թվիթերյան էջում:

«Ի՞նչ եմ անելու. ես կշարունակեմ աշխատել և ներդնել այն միջոցները, որոնք ունեմ՝ աջակցելու ձեռներեցներին, ընկերություններին, հիմնադրամներին, որոնք, կարծում եմ, հնարավորություններ են ստեղծում մարդկանց կյանքում հաջողության հասնելու համար»,- կիսվել է դերասանը:

Ավելի վաղ Մեթյու Մակքոնահին The Balanced Voice փոդքասթի ժամանակ ասել էր, որ կմտածի Տեխասի նահանգապետ դառնալու և այս պաշտոնում առաջադրվելու մասին: Ընդ որում, անցյալ տարի դերասանը նման գործունեությունը անհույս էր անվանել: