Ադելը պայմանագիր է կնքել Amazon-ի հետ

Բրիտանացի աշխարհահռչակ երգչուհի Ադելը շատ ակտիվ կերպով վերադարձել է շոու բիզնես՝ 6 տարվա լռությունից հետո. Նրա «30» ալբոմը վաճառքում առաջին տեղում է, երգչուհուն բավականին մեծ հոնորար է բերել նաև «Adele One Night Only» կատարումը:

Հայտնի է դարձել, որ Ադելը պայմանագիր է կնքել Amazon-ի հետ: Ընկերությունն իր ամանորյա գովազդի համար կօգտագործի երգչուհու նոր ալբոմի երգը՝ Hold On-ը, որի համար երգչուհին ստացել է 1 միլիոն ֆունտ ստերլինգ հոնորար: