«Ոգեշնչվել եմ «Գուչիի տունը» ֆիլմից»․ Ջարեդ Լետոն հայտնել է՝ նոր ալբոմի համար 200 երգ ունեն գրած

Mandatory Credit: Photo by MJ Photos/Deadline/Shutterstock (10217863bm) Jared Leto Deadline Studio at Tribeca Film Festival, Day 3, Arrivals, New York, USA - 27 Apr 2019

Ամերիկացի դերասան և Thirty Seconds To Mars խմբի լիդեր Ջարեդ Լետոն NME-ին ասել է, որ ինքը և ռոք խմբի մնացած անդամները գրել են մոտ 200 երգ նոր ալբոմի համար:

«Մենք հիմա շատ երգեր ունենք, օգտվեցինք ինքնամեկուսացման շրջանից, անցանք հանգստի ու սկսեցինք գրել»,- ասել է նա:

Լետոյի խոսքով՝ ոգեշնչումը ստացել է Ռիդլի Սքոթի «Gucci House»-ից, որտեղ նա նկարահանվել է Լեդի Գագայի, Ադամ Դրայվերի, Ալ Պաչինոյի և այլոց հետ: Քննարկելով ֆիլմի սաունդթրեքը՝ երաժիշտը բացատրել է, որ իրեն ոգեշնչել է 70-80-ականների «իտալական հիթեր լսելը»:

«Այդ տարիների շատ մոտիվներ և հնչյուններ կլինեն նոր Thirty Seconds To Mars ալբոմում»,- ասել է Ջարեդ Լետոն:

Նրա կարծիքով, անցած տասնամյակների հիթերը «կարծես թե խորը արմատներ ունեն մարդկանց հոգիների մեջ», ինչի պատճառով էլ իսկական հույզեր են առաջացնում: «Դրանք մեզ վերադարձնում են այն ֆիլմերը, որոնց հետ մենք մեծացել ենք: Ուստի ինձ դուր եկավ դրա մասին ինչ-որ բան անելու գաղափարը»,- բացատրել է ռոքերը:

Ինչ վերաբերում է նոր ալբոմի թողարկման ամսաթվին, Ջարեդ Լետոն ասել է, որ սպասում է ճիշտ ժամանակին դա անելու համար: Վերջին հիմնական թողարկումը՝ 30 Seconds To Mars-ը եղել է 2018 թվականին, երբ անդամները ներկայացրեցին իրենց հինգերորդ ալբոմը՝ «America»-ն: