Աստղագուշակ դեկտեմբերի 1-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հրաշալի, արդյունավետ օր է: Դուք անգործ նստել չեք ուզենա, միանման ոգևորությամբ կլուծեք սեփական և ուրիշների խնդիրները: Համախոհներ գտնելը դժվար չի լինի. շատերը պատրաստ կլինեն աջակցել ձեր գաղափարները, օգնել մտածածն իրագործելու հարցում: Հնարավոր են ծանոթություններ, որոնք շուտով օգտակար կլինեն:

Հավանական են հաջողություններ ուսման մեջ. դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, անմիջապես կսովորեք ուրիշի փորձից: Դա կօգնի խուսափել սխալներից, նույնիսկ եթե ինչ-որ շատ բարդ բանով զբաղվեք: Հաճելի կլինի ժամանակը մտերիմների հետ անցկացնելը, հին ընկերներին հանդիպելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեր դիվանագիտական տաղանդներն այսօր շատ վառ կարտահայտվեն: Դրանց շնորհիվ կկարողանաք հաշտեցնել նրանց, ովքեր վիճել են, ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնել ու պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Կկարողանաք վերականգնել հին գործնական կապերը, և դա շատ օգտակար կլինի մասնագիտական տեսանկյունից:

Օրը հարմար է կարևոր կազմակերպչական հարցերը լուծելու, փաստաթղթերը ձևակերպելու, պետկազմակերպություններ դիմելու համար: Կարող եք գլուխ հանել այն խնդիրներից, որոնք նախկինում ձեզ փակուղու առաջ են կանգնեցրել: Չեն բացառվում գործնական առաջարկները, որոնք կփոխեն ապագայի ձեր ծրագրերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք լավ գլուխ կհանեք ստանձնած ամեն ինչից, հաճախ բարդ խնդիրները լուծելու հասարակ եղանակ կգտնեք: Ուրիշ դեպքերում կօգնի համառությունը, որի շնորհիվ գլուխ կհանեք նրանից, ինչը ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները: Դուք կկարողանաք ամենատարբեր մարդկանց միավորել, ոգեշնչել նրանց:

Վառ տպավորությունների կարիք կզգաք: Դուք դրանք կստանաք, եթե նույնիսկ ոչ մեծ ուղևորությունների մեկնեք, փոխեք պայմանները կամ զբաղվեք նոր գործով: Հնարավոր են անսովոր ծանոթություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Թեթև ու հաջող օր է: Դուք արագ գլուխ կհանեք և՛ նոր գործերից, և՛ արդեն ծանոթ գործերից. դժվարություններ չեն առաջանա համախոհներ ու օգնականներ փնտրելիս: Կարող եք առաջ գնալ դեպի կարևոր նպատակը, հասկանալ, թե ինչ է ձեզանից պահանջվելու մոտ ժամանակներս դրան հասնելու համար: Օրը հարմար է խոշոր գնումների համար:

Այսօր շատերը կլսեն ձեր կարծիքը, կաշխատեն հետևել ձեր խորհուրդներին: Դա կօգնի ընտանեկան խնդիրները լուծելիս: Օրվա երկրորդ կեսին հավանական են անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք կկարողանաք պայմանավորվել նույնիսկ այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում հաշտ չէիք: Կհաջողվի արագ ստանալ նոր ծանոթների աջակցությունը, որոնց թվում կարող են լինել շատ ազդեցիկ անձինք: Կարող եք լուծել ֆինանսական հարցերը. այստեղ ոչ ոք չի շեղի ձեզ, մոլորության մեջ չի գցի:

Հավանական են լավ նորություններ՝ կապված մտերիմներից մեկի հետ: Հաճախ դրանք կազդեն ընտանեկան ծրագրերի վրա, կօգնեն լուծում գտել, որը բոլորին դուր կգա: Երեկոն հաճելի հանդիպում է խոստանում հին ընկերոջ հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը նոր ծանոթություններ ու հանդիպումներ է խոստանում, որոնք երկար ժամանակ կհիշվեն: Դուք շրջապատողների վրա ուժեղ տպավորություն կթողնեք, շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել ու ընկերանալ: Չի բացառվում ոգեշնչող ռոմանտիկ պատմության սկիզբը:

Օրը հաջող կլինի աշխատանքի տեսանկյունից: Այնպիսի դժվարություններ չեն առաջանա, որոնք չկարողանայիք հաղթահարել, այնպիսի խնդիրներ չեն լինի, որոնք չկարողանայիք լուծել: Հավանական են հաջողություններ բիզնեսում: Շատ Կույսեր այսօր իրենց մեջ գործարար ջիղ կհայտնաբերեն, հաջող գործարքներ կկնքեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք համառ կլինեք և արագ կհասնեք ձեր ուզածին: Կհաջողվի հրաշալի գլուխ հանել բարդ գործերից, լուծել նախկինում շատերին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները: Հավանական են լավ նորություններ՝ կապված աշխատանքի հետ: Չի բացառվում՝ մոտ ժամանակներս եկամուտները նկատելիորեն աճեն:

Տարաձայնություններից ու վեճերից ամբողջությամբ խուսափել չի ստացվի: Սակայն նույնիսկ ամենաբարդ հարցերը դուք հանգիստ ու կառուցողական կքննարկեք, չեք բարկանա, եթե ինչ-որ մեկը ձեզ հետ համաձայն չլինի: Այդ իսկ պատճառով կարող եք արագ փոխհամաձայնության հասնել, լուծում գտնել, որը բոլորին դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները, դուք կպահպանեք հանգստությունն ու պրովոկացիաներին չեք տրվի: Հենց դա էլ կօգնի ճիշտ որոշումներ ընդունել, վարքի ճիշտ ձև ընտրել: Երբեմն շրջապատողները կխառնվեն ձեր գործերին, բայց դա ձեզ չի նյարդայնացնի: Հակառակը՝ դուք տեղի ունեցողից օգուտ կքաղեք:

Եթե օրվա առաջին կեսը հանգիստ կանցնի, ապա երկրորդը կարող է անակնկալներ մատուցել: Ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա, պայմանները ամենաանսպասելի ձևով կդասավորվեն: Հույս դրեք ինտուիցիայի վրա, որն այսօր շատ օգտակար հուշումներ կանի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հրաշալի գաղափարներ կբերի, պատասխաններ կտա վերջին շրջանում ձեզ անհանգստացնող շատ հարցերի: Չի բացառվում՝ դուք հասկանաք, թե ինչ սխալներ եք գործել ու գտնեք դրանք ուղղելու ձևը: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, լավ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, շատերի վրա բարենպաստ տպավորություն կթողնեք:

Օրը հրաշալի կլինի ստեղծագործ մոտեցում ու երևակայություն պահանջող ցանկացած զբաղմունքի համար: Այնտեղ, որտեղ պիտի նոր բան հորինեք, ձեզ հավասարը չի լինի: Ավելի դժվար կտրվեն կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերը: Բայց դուք դրանցից գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Անհանգիստ, բայց շատ արդյունավետ օր է: Օգտակար զրույցներ շատ կլինեն, հանդիպումներ կունենաք, որոնց ժամանակ ինչ-որ պիտանի բան կիմանաք կամ հետաքրքիր առաջարկներ կստանաք: Չի բացառվում՝ հաջողվի գործարքներ կնքել, որոնք մեծ եկամուտ կխոստանան:

Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը, կարևորի վրա կենտրոնանալն ու մանրուքների վրա չշեղվելը: Ամեն անգամ չեք կարողանա ծրագրի համաձայն գործել, զբաղվել նրանով, ինչով կուզենայիք: Բայց դա ձեզ մոտ համարյա ոչ մի բացասական հույզ չի առաջացնի. դուք կհասկանաք, որ շուտով ավելի բարենպաստ շրջան է գալու, որի ժամանակ էլ կլրացնեք բաց թողածը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կարևոր կլինի խաղաղասիրաբար տրամադրվելը և շրջապատողներից շատ բան չպահանջելը: Կարող է թվալ, թե մյուսներն իրենց տարօրինակ ու նույնիսկ հիմար ձևով են պահում, խառնվում են ձեր գործերին, խնդիրներ են ստեղծում, որոնք անհապաղ լուծում են պահանջում: Բայց եթե գլուխ հանեք իրավիճակից, ապա կհասկանաք, թե որոնք են յուրաքանչյուրի մոտիվները, կգտնեք բոլորի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու ձևը:

Լավ է չշտապեք գումարի հետ կապված որոշումների հարցում: Նույնիսկ եթե խոսքը ոչ մեծ գումարի մասին լինի, երկար մտածեք՝ արդյոք արժե այն հենց հիմա ծախսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին աշխատեք զգույշ լինել. դա բարդ ժամանակահատված է լինելու, երբ հույզերը կխանգարեն ճիշտ որոշումներ ընդունելուն և վարքի ճիշտ ձև ընտրելուն: Բայց դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ նոր հնարավորություններ կբացի, դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել:

Երեկոյան ձեզ հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր զրույցներ են սպասվում: Հենց այդ հատվածում ձեզ համար հեշտ կլինի մտերիմների հետ լեզու գտնելը, հասկանալը, թե ինչ կա նրանց հոգում, տարաձայնություններն անցյալում թողնելը: Փոխադարձ դժգոհությունների ու վիրավորանքների առիթներ էլ չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: