Լարիսա Դոլինան պատմել է՝ ինչպես է կարողացել ազատվել ավելորդ քաշից

Ռուս երգչուհի Լարիսա Դոլինան բացահայտել է կտրուկ նիհարելու գաղտնիքը: Այս մասին նա գրել է Instagram-ում։

66-ամյա երգչուհին լուսանկար է հրապարակել, որում կեցվածք է ընդունել վարդագույն բաճկոնով և տոպով։

«Հասկացա, որ հիմա ինձ շատ գույներ են սազում… Եվ, իհարկե, այս գիտակցումը եղավ այն ժամանակ, երբ կորցրի ավելորդ կիլոգրամները… Գիտե՞ք ինչ նկատեցի, հենց որ կորցրի ավելորդ քաշը, զգացի, որ ես աշխարհի ամենագեղեցիկն եմ»,- իր գրառման մեջ խոստովանել է Դոլինան։

Մեկնաբանություններում ճշտող հարցին, թե ինչպես է իրեն հաջողվել կտրուկ նիհարել, երգչուհին ասել է. «Հեշտ է, եթե ունես կամքի ուժ՝ ընդհատվող սով 18-19 ժամ»: