Թոմ Հոլանդը Փարիզում հանդիպել է Միսսիին և Լևանդովսկուն (լուսանկար, տեսանյութ)

Երկուշաբթի՝ նոյեմբերի 29-ին, Փարիզում կայացավ «Ոսկե գնդակ 2021»-ի հանդիսավոր արարողությունը։

Մրցանակաբաշխությանը ներկա էին նաև Marvel-ի աստղեր Թոմ Հոլանդն ու Զենդայան, ովքեր առավել հայտնի են «Սարդ մարդը» ֆիլմաշարից։

Միջոցառման ժամանակ «Ոսկե գնդակի» մրցանակակիր Լիոնել Մեսսին հանդիպել է Թոմ Հոլանդի հետ։ Հոլանդի և Զենդայայի հետ լուսանկարվել են նաև Ռոբերտ Լևանդովսկին և նրա կինը։