«PROJECT LA»-ը իր 6-ամյակի առթիվ ներկայացրել է արևմտահայերեն երգ

Այսօր «PROJECT LA» նախագիծը նշում է իր 6-ամյակը, ինչի կապակցությամբ իր լսարանին է  ներկայացում երգացանկի միակ արևմտահայերեն երգը։ Լևոն Արևշատյանն այս երգը գրել է Միսաք Մեծարենցի «Ցայգանվագ» բանաստեղծության հիման վրա:

Երգը կատարում է խմբի հիմնական մենակատար Գոռ Սուջյանը։ Գործիքավորումն արել է Խաչիկ Սահակյանը, ռեժիսորը և պրոդյուսերը՝ Սուրեն Սահակյանն է, տեսահոլովակի մտահղացումը՝ Արմինե Անտիկյանն է։