Ամերիկյան Netflix սթրիմինգային ծառայության ամենաթարմ ֆիլմը՝ Red Notice-ը («Կարմիր նախազգուշացում») դարձել է այս հարթակում ամենաշատ դիտվածը, հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ այն գրանցել է 328,8 մլն ժամվա դիտում:
Կատակերգական մարտաֆիլմում նկարահանվել են աստղեր Դուեյն Ջոնսոնը, Գալ Գադոտը, Ռայան Ռեյնոլդսը: Դրա պրեմիերան կայացել է նոյեմբերի հինգին:
Red Notice-ը դիտել է Netflix-ի բաժանորդներից կեսից ավելին: Այն այս հարթակում ամենաշատ դիտված ֆիլմի կոչումը «խլել» է 2018 թ. Bird Box դրամայից:
Ֆիլմի նկարահանման վրա ծախսվել է 200 մլն դոլար: