«Կաղամարի խաղ»-ի աստղը նկարահանվելու է La Casa de Papel-ի կորեական տարբերակում

Հայտնի է դարձել, որ «Squid Game»-ի աստղ Պակ Հե Սուն մասնակցել է Netflix-ի նոր նախագծի նկարահանումներին։ Դերասանը կհայտնվի La Casa de papel-ի կորեական տարբերակում, հայտնում է Deadline-ը։

Netflix-ը ռեմեյքի մասին հայտարարել էր դեռ անցյալ տարվա նոյեմբերին։ Սակայն սերիալի թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ։

Հավելենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Կաղամարի խաղը» սերիալն արժանացել է իր առաջին կինոմրցանակին՝ Gotham Awards-ի շրջանակում։