Աստղագուշակ դեկտեմբերի 3-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Կարևոր կլինի դատարկ բաների պատճառով չնյարդայնանալը: Հանգստություն պահպանելն այնքան էլ հեշտ չի լինի, երբ ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա կամ խախտվեն կարևոր պայմանավորվածությունները, բայց դուք գլուխ կհանեք, եթե ջանքեր գործադրեք: Հնարավորություն կունենաք լուծել կարևոր հարցերը, եթե համառություն դրսևորեք, բայց ձեզ զուսպ ու կոռեկտ պահեք: Չի բացառվում՝ նոր համախոհներ ձեռք բերեք, որոնք ժամանակի ընթացքում ձեր ընկերները կդառնան:

Օրը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր, հնարավոր է վերադարձնեն հին պարտքերը: Կարող եք ոչ մեծ գնումներ անել, նույնիսկ եթե դրանք նախապես չեք ծրագրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բավական անհանգիստ օր է: Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել՝ միաժամանակ լուծելով մանր-մունր տնային խնդիրները, որոնք հիմա շատ կլինեն: Հավանական են չծրագրված ծախսեր, որոնք հաճախ կապված կլինեն նոր տեխնիկա գնելու կամ հինը վերանորոգելու հետ:

Կուզենաք շեղվել միապաղաղությունից, ինչ-որ նոր բանով զբաղվել: Բայց նախ պիտի գլուխ հանեք հին գործերից. դուք չեք կարողանա դրանք մեկ ուրիշին հանձնարարել կամ պարզապես հետաձգել: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ կբերի: Գաղափարներ կհայտնվեն, որոնց իրագործմամբ էլ կզբաղվեք հաջորդ տարի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք հակված կլինեք ամեն դատարկ բան սրտին մոտ ընդունել ու լուրջ անհանգստանալ, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա: Միաժամանակ օրը բավական բարենպաստ կլինի և ավելի շատ հնարավորություններ ու հաճելի բացահայտումներ կբերի, քան դժվարություններ ու խնդիրներ: Լավ է կարևոր գործերը չհետաձգեք. եթե դրանց այսօր անցնեք, արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքների:

Մտերիմները պատրաստ կլինեն աջակցել ձեզ, այնպես որ՝ վատ մի զգացեք նրանց հետ կիսվել ձեր ապրումներով, դիմել օգնության կամ աջակցության խնդրանքով: Իսկ ահա նոր ծանոթների հետ արժե զգոն լինել. միայն ժամանակի ընթացքում կհասկանաք՝ արդյոք արժե նրանց վստահել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Չնայած երբեմն մանր-մունր խնդիրներ կառաջանան, բայց դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ ու կարևոր գործերից, հաջողությամբ կլուծեք լուրջ հարցերը: Օրը հարմար է փաստաթղթեր ձևակերպելու, պետկազմակերպություններին դիմելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնցից կարող է կախված լինել ձեր կարիերայի զարգացումը:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Այդ միջոցները շատ տեղին կլինեն, թույլ կտան հաճելի գնումներ անել: Չի բացառվում՝ ընտանեկան տոնի համար առիթ ստեղծվի, ամենամտերիմների համար իմպրովիզացված երեկույթ կազմակերպելու առիթ լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք կհասցնեք անել ավելին, քան ծրագրել էիք: Կհաջողվի գլուխ հանել բարդ գործերից, լուծել այն խնդիրները, որոնք շատերին փակուղու առաջ են կանգնեցրել: Հարաբերությունները ներդաշնակ կլինեն գործընկերների ու ղեկավարության հետ, իրար լավ կհասկանաք, դատարկ բաների պատճառով չեք վիճի: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, շահավետ գործարքներ:

Չնայած այսօր շատ առաջադրանքներ պիտի լուծեք՝ ժամանակ կմնա նաև հանգստի, հաճելի զբաղմունքների ու ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Եթե պայմանները թույլ են տալիս ոչ մեծ ուղևորության մեկնել, արժե հենց այդպես էլ վարվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Չարժե հավատալ այն ամենին, ինչ ասում են նոր ծանոթները: Առողջ քննադատելու ունակությունն այսօր կարող է ձեզ հուսախաբ անել, վտանգ կա՝ ցանկալին իրականության տեղ ընդունեք, սեփական պատրանքների գերին դառնաք, որոնց էլ ոգեշնչված կաջակցեն շրջապատողները: Իրատես եղեք, և դա թույլ կտա խուսափել զուր հույսերից, սխալներ չանել:

Օրը հարմար կլինի ուսման համար: Լավ է կենտրոնանաք նրա վրա, ինչը կարող է օգտակար լինել աշխատանքի մեջ. այդ գիտելիքները ձեր առավելությունը կդառնան, կօգնեն շատ շուտով բարձրանալ կարիերայի սանդուղքներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կարող եք գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել, հաջողության հասնել կարևոր գործում: Հավանական է հաջող զուգադիպություն, որի շնորհիվ նոր համախոհներ ձեռք կբերեք: Ժամանակի ընթացքում դուք կընկերանաք նրանց հետ: Գործեր սպասվածից շատ կլինեն. չի բացառվում՝ ստիպված լինեք արտաժամյա աշխատել:

Օրը հարմար կլինի աշխատանքի, ուսման կամ անձնական ծրագրերի մասին զրուցելու համար: Դուք կհասկանաք, թե ով կաջակցի ձեզ ու կօգնի մտածածն իրագործելու հարցում, իսկ ով կնախընտրի կողքից դիտել: Հնարավոր են անսպասելի առաջարկներ, որոնց կուզենաք առանց երկար մտածելու համաձայնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք հակված կլինեք մանրուքները սրտին մոտ ընդունել, վշտանալ մի բանի պատճառով, ինչին մեկ ուրիշ ժամանակ պարզապես ուշադրություն չէիք դարձնի: Մտածեք լավ բաների մասին, քանի որ դրանք այսօր շատ կլինեն: Օրը հնարավորություն կտա վերականգնել օգտակար գործնական կապերն ու հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Անսպասելի մտերմանալու քայլ կանի մեկը, ում վաղուց էիք ուզում դուր գալ:

Գումարի հետ կապված ցանկացած հարցի լուծում զգուշություն ու մանրուքներին ուշադրություն է պահանջում: Գործարքներ մի կնքեք, եթե թեկուզ ամենափոքր կասկածն ունեք դրանց թափանցիկության վրա: Խոշոր գնումներ էլ մի արեք, քանի դեռ չեք համեմատել տարբերակներն ու չեք համոզվել, որ լավագույնն եք ընտրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Անկախ նրանից, թե ինչ եք ծրագրել այսօրվա համար, նկատի ունեցեք, որ ցանկացած գործ սպասվածից ժամանակատար է լինելու: Բացի այդ, հնարավոր են ձգձգումներ ուղևորությունների ժամանակ. կարևոր հանդիպումների գնալիս հիշեք դա: Մնացած հարցերում օրը բարենպաստ է:

Ո՛չ աշխատավայրում, ո՛չ տանը տարաձայնություններ չեն առաջանա, դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ ամեն առիթով վիճում էիք: Ժամանակին ձեզ նեղացրած մարդը կուզենա քավել իր մեղքն ու վերականգնել հարաբերությունները: Հնարավոր է վերականգնեք հին գործնական կապերը, որոնց ավարտի համար զղջում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի օր է օգտակար գործերի համար: Դուք ցանկացած առաջադրանքի լուծման ստեղծագործաբար կմոտենաք, հաճախ հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսների մոտ ոչինչ չի ստացվել: Հեշտությամբ համախոհներ կգտնեք, համագործակցության մասին կպայմանավորվեք ձեր նպատակները կիսող մարդկանց հետ: Հնարավոր է աշխատանք սկսեք մի նախագծի վրա, որը նկատելի եկամուտ կբերի:

Մտերիմներին ուրախացնելու, նրանց հաճելի նվերներ անելու կամ նրանց երազած հանգիստը առաջարկելու հնարավորություն կունենաք: Երեկոն կարևորի մասին զրույցների, ինչպես նաև կյանքը դեպի լավը փոխող որոշումների ժամանակ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա առաջին կեսին լավ տրամադրությունը պահպանելը հեշտ չի լինի. դուք հակված կլինեք անհանգստանալ դատարկ բաների պատճառով, ամեն թյուրիմացության մեջ լուրջ խնդիր տեսնել: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք կօգնեն դրական տրամադրվել, վերագտնել ինքնավստահությունը: Հաճախ դա էլ բավարար կլինի, որպեսզի դժվարությունները մնան անցյալում:

Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցնի: Այդ հատվածում դուք միաժամանակ մի քանի գործով կկարողանաք զբաղվել՝ առանց վախենալու, որ ինչ-որ բան կմոռանաք, կխառնեք կամ աչքաթող կանեք: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շտապելու կարիք չկա: Սա այն օրը չէ, երբ արժե ոտքի վրա որոշումներ ընդունել կամ ասել առաջինն, ինչ կգա մտքին: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք ու անպայման գլուխ կհանեք իրավիճակից, կհասկանաք՝ ինչպես է պետք վարվել, ինչն է պետք անհապաղ ձեռնարկել, իսկ ինչը՝ հետաձգել:

Երբեմն հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները, երբեմն վեճեր կառաջանան անհասկացողության պատճառով: Հանգստություն պահպանեք: Ամեն ինչ արագ կհարթվի, եթե չտաքանաք: Հաճախ կօգնի հումորի զգացումը. կուզենաք լիցքաթափել մթնոլորտը, բարձրացնել ձեր ու մյուսների տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: