Առանց կրծքալի Ռիհաննան քննարկումների թեմա է դարձել (լուսանկարներ)

Ինչպես ավելի վաղ հայտնել ինք, Ռիհաննան դարձել է Բարբադոսի ազգային հերոսուհի։ Այժմ էլ համացանցում քննարկում են նրա կերպարը։ Երգչուհին նաև մասնակցել է երկրի նախագահ Սանդրա Մեյսոնի երդմնակալության արարողությանը։

Այն բանից հետո, երբ Բարբադոսը պաշտոնապես հռչակվեց հանրապետություն և դուրս եկավ Մեծ Բրիտանիայի իշխանությունից, վարչապետ Միա Մոթլին երգչուհուն ազգային հերոսուհի հռչակեց։

Այսպիսով երգչուհին Բարբադոսի պատմության մեջ այս կոչմանն արժանացած երկրորդ կինը դարձավ։

«Շարունակիր փայլել ադամանդի նման ու փառաբանել քո ժողովրդին քո խոսքերով և գործերով»,- ասել է Մոթլին՝ հղում կատարելով Ռիհաննայի հայտնի երգին։

Երգչուհին ընտրել էր նարնջագույն Bottega Veneta զգեստ՝ բաց մեջքով։ Սակայն ոչ բոլորին է դուր եկել երգչուհու նորաձև ընտրությունը՝ շատերը նման լուքն այս արարաղության համար անտեղի են անվանել։ Մասնավորապես համացանցում ակտիվորեն քննարկվում էր այն, որ Ռիհաննան կրծկալ չէր կրում։