«Դու ուղղակի նախանձում ես ինձ». Մադոննայի և 50 Cent-ի սկանդալը մեծ թափ է հավաքում

Կարծես թե Մադոննայի հետ չարժե կատակել: Այն բանից հետո, երբ ռեփեր 50 Cent-ն Ինստագրամի իր էջում ծաղրել է երգչուհու բաց ֆոտոսեսիան, աստղը չի լռել և հրապարակավ դիմել է ռեփերին:

Աստղն իր էջում արխիվային լուսանկար է հրապարակել ռեփերի հետ և գրել. «Այստեղ 50 Cent-ը ձևացնում է, որ իմ ընկերն է: Եվ հիմա դու որոշել ես խոսել իմ մասին: Քո նոր նպատակը ուշադրություն գրավելն է՝ փորձելով նվաստացնել ուրիշներին սոցիալական ցանցերում»,- ասել է երգչուհին:

Մադոննան կարծում է, որ 50 Cent-ի կոշտ արտահայտություններն իր մասին պայմանավորված են նրանով, որ նա նախանձում է իրեն: «Դու ուղղակի նախանձում ես, որ ինձ նման լավ տեսք չունես, կամ այնքան էլ ծիծաղելի չես լինի, երբ նույնը անես»,- պատասխանել է երգչուհին: