50 Cent-ը ներողություն է խնդրել Մադոննայից

Հայնի ռեփեր 50 Cent-ը ներողություն է խնդրել երգչուհի  Մադոննայից, այն բանից հետո, երբ վերջինը ռեփերին քննադատել է իր էրոտիկ լուսանկարները համացանցում ծաղրելու համար:

46-ամյա 50 Cent-ը թվիթերյան գրառման մեջ նշել է, որ իրականում Մադոննային զգացմունքները խոցելու նպատակ չի ունեցել, գրում է Daily Mail-ը:

«Հավանաբար, խոցել եմ Մադոննայի զգացմունքները… Ներողություն եմ խնդրում, ես նման մտադրություն չեմ ունեցել: Ես սրանից ոչ մի օգուտ չունեմ, և պազապես ասել եմ այն, ինչ մտածել եմ՝ այդ պահին տեսնելով լուսանկարը»,- գրել է ռեփերը՝ հույս ունենալով, որ երգչուհին կընդունի իր ներողությունը:

Գրառմանը նա կցել է 2003-ին արված լուսանկար, որում գրկել է Մադոննային: