Բիլլի Այլիշը ոճափոխության է դիմել (լուսանկարներ)

Բիլլի Այլիշը երկար ժամանակ կանաչ արմատներով սև մազեր ուներ: Այս կրեատիվ երանգավորումը լակոնիկ կերպով համակցված էր երգչուհու կրած համարձակ օվերսայզ հանդերձանքների հետ: Սակայն գարնանը նա մեծ աղմուկ բարձրացրեց, երբ հանկարծ դարձավ շիկահեր և սկսեց նախապատվությունը տալ կանացի և սեքսուալ զգեստներին: Ցավոք, թե բարեբախտաբար, այդ կերպարը նույնպես անցյալում է:

Կարծես Բիլլին դեռ իր ոճի փնտրտուքների մեջ է: Երգչուհին չի վախենում արտաքինի տեսքի փորձարկումներից: Նա Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որն անխոս տպավորել է երկրպագուներին:

Բանն այն է, որ Բիլլին փոխել է մազերի գույնը: Շիկահերը վերածվել է շագանակագույն մազերով աղջկա:

Երկրպագուները չէին սպասում, որ Բիլլին արմատապես կփոխի իր կերպարը: Շատերը հիացած են փոփոխության արդյունքով: «Դու շատ լավ տեսք ունես, ես սիրահարվել եմ», «Ամեն ինչ քեզ սազում է», «Նոր դարաշրջան», «Դու այնքան գեղեցիկ ես», «Շատ սիրունիկ», «Դու կատարյալ ես», «Նման է Անջելինա Ջոլիին»,- գրել են նրանք մեկնաբանություններում: Բայց, այնուամենայնիվ, եղել են նաև այնպիսիք, որոնց ավելի շատ դուր էր եկել շիկահերի կերպարը: