Հայտնի բլոգեր և ռեփեր Դավիթ Մանուկյանը բնակարան է նվիրել 72-ամյա թոշակառու կնոջը, որին լքել են սեփական երեխաները։ Նինա տատիկին տնից դուրս է արել նրա 44 տարեկան դուստրը։
Ինստագրամի իր էջում Դավան Նինա տատի հետ տեսանյութ է հրապարակել։
Սկզբում բլոգերը թոշակառուի հետ այցելել է ռեստորան, այնուհետև նրան տեղավորել հյուրանոցի համարում։ Հաջորդ օրը Դավան նրա համար կահավորված բնակարան է գնել, որտեղ կա անհրաժեշտ ամեն ինչ։
«Առաջին անգամ Նինա տատին տեսել եմ տեսանյութում, և անմիջապես մտքիս եկավ, որ ուզում եմ օգնել նրան։ Չեմ հասկանում, թե ինչու են երեխաներն այդպես վարվում իրենց ծնողների հետ։ Այս կինը նրան կյանք է տվել, դաստիարակել է, իսկ հիմա՝ նման վերաբերմունք»,- ասել է Դավան։
Կինն իր հերթին խոստովանել է, որ երազում է սեփական սենյակն ունենալ, որտեղ կարող է հանգիստ քնել։ Իմանալով նվերի մասին, Նինա տատը հուզվել է` բլոգերին անվանելով «ոսկի տղա»։
Посмотреть эту публикацию в Instagram