Նախօրեին Չիկագոյի Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի է ունեցել հիշատակի արարողություն՝ ի պատիվ Off-White ապրանքանիշի ստեղծող և Louis Vuitton տղամարդկանց շարքի կրեատիվ տնօրեն Վիրջիլ Աբլոյի։
Դիզայներին հրաժեշտ տալու էին եկել նրա մտերիմ ընկերները՝ Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը, Դրեյքը, Ֆրենկ Օուշանը և այլք։ Պապարացիները հասցրել են ֆիքսել նաև Ռիհաննային և A$AP Rocky-ին՝ միմյանց ձեռք բռնած։
Հարկ է նշել, որ մինչ այդ Քանյե Ուեսթը կիրակնօրյա պատարագ էր մատուցել դիզայների հիշատակին։ Ավելի վաղ Dondalive-ի պաշտոնական կայքում էլ գրված էր «Ի հիշատակ Դոնդի ստեղծագործական տնօրեն Վիրջիլ Աբլոյի»։
Հիշեցնենք, որ դիզայները մահացել է նոյեմբերի 28-ին։ Վերջին մի քանի տարիների ընթացքում նա պայքարում էր սրտի քաղցկեղի դեմ։