Հարավկորեական BTS խմբի անդամները գրանցվել են Instagram-ում՝ շփոթեցնելով երկրպագուներին։ Ջոնգուկի, Ջիմինի, V-ի, Ջինի, Ջեյ-Հոփի, Շուգայի և RM-ի տարօրինակ նիքնեյմերը երկրպագուներին ստիպել են մտածել, որ դրանք պարզպես ֆան-օգտահաշիվներ են։
Մեկ օրից էլ քիչ ժամանակահատվածում տասնյակ միլիոնավոր մարդիկ են բաժանորդագրվել տղաների պաշտոնական էջերին, թեև արտիստները հրապարակել են ընդամենը մի քանի լուսանկար։ Ամենից շատ հետևորդներ ունեն Թեհյոնի (V), Ջոնգուկի և Ջիմինի էջերը։
Այնուամենայնիվ, ոչ բոլոր երկրպագուներն են հավատացել պրոֆիլների իսկությանը երաժիշտների մականունների պատճառով. ամենաշատ քննարկվողներից է եղել խմբի գլխավոր վոկալիստ Ջունգուկի էջը։ Ի տարբերություն իր գործընկերների, ովքեր նախընտրել են կարճ կեղծանուններ, արտիստն օգտագործել է երկար նիքնեյմ՝ լատինական այբուբենի բոլոր տառերը՝ բացառությամբ իր անվան առաջին տառերի(JK), ինչը բազմաթիվ կատակների առիթ է դարձել երկրպագուների շրջանում։
Հավելենք նաև, որ BTS-ի անդամների ինստագրամյան պրոֆիլների ստեղծումից ժամեր առաջ հարավկորեացի արտիստները հայտարարել էին արձակուրդի մասին, որը նրանք մտադիր են մոտ ապագայում վերցնել: Տղաները խոստացել են իրենց գործունեությանը վերադառնալ 2022 թվականին։