Netflix-ի նոր առաջատարը. որ սերիալն է առաջ անցել Squid Game-ից և Hellbound-ից

Netflix սթրիմինգային հարթակում նոր առաջատար կա. Մինչ վերջերս բոլորը խոսում էին «The Squid Game»-ի և «Hellbound»-ի մասին, հայտնի դարձավ, որ լավագույն սերիալների ցանկը համալրվել է:

Խոսքը «The Queen of Flow»-ի մասին է: Netflix Russia հեռուստաալիքի տվյալներով՝ օգտատերերը նոր սերիալն ընդհանուր առմամբ դիտել են 69 միլիոն ժամ: Սա թույլ է տվել սերիալին առաջ անցնել կորեական դորամաներից:

«The Queen of Flow»-ի գլխավոր հերոսուհին երգահան է, որին դատապարտել են 25 տարվա ազատազրկման: 17 տարվա ազատազրկումից հետո նրան առաջարկում են համագործակցել ոստիկանության հետ, և նա այդ առաջարկի մեջ տեսնում է ոչ միայն ազատ արձակվելու հեռանկար, այլև վրեժ լուծելու հնարավորություն: