Արքայական սովորություններ. ի՞նչ են նվիրում երեխաներին արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը

Վինձորի ամրոցում Սուրբ Ծննդյան նախապատրաստական ​​աշխատանքները մեծ թափով են ընթանում: Իսկ ի՞նչ տոն առանց նվերների:

Թագավորական փորձագետ Քեթի Նիքոլը OK! արտասահմանյան պորտալին ասել է, որ Քեյթն ու Ուիլյամը գումար չեն ծախսում թանկարժեք նվերների վրա: «Ջորջը դպրոցում օգտագործում է iPad, նա և Շարլոթը բավականին լավ են տիրապետում ժամանակակից սարքերին: Ինչպես շատ երեխաներ, նրանք, հավանաբար, գաջեթներ ունեն իրենց «երազանքների ցանկում»»,- ասել է նա:

Փորձագետը նաև հավելել է, որ նվերների ընտրության պատասխանատվությունը կրում է Քեմբրիջի դուքսն ու դքսուհին: Նրա խոսքով, իրենց համար կարևոր է երեխաներին «չփչացնելը». նրանք ընտրում են այն բաները, որոնք իսկապես կարող են երեխաներին օգտակար լինել:

Հիշեցնենք, որ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին մեծացնում են երեք երեխաների՝ Ջորջին, Շարլոթին և Լուիին: Ոչ վաղ արքայազն Ուիլյամի և Քեյթի ավագ որդին տոնեց իր 8-ամյակը: Այժմ թագուհու ծոռը երրորդն է գահի իրավահաջորդության շարքում: Նա գնում է իր պապի՝ արքայազն Չարլզի և հոր հետևից: