Ջենիֆեր Լոպեսը արմատապես փոխել է իր ոճը (լուսանկար)

Հոլիվուդյան դերասանուհի, երգչուհի և պարուհի Ջենիֆեր Լոպեսը երկրպագուներին զարմացրել է իր կերպարի փոփոխությամբ։ Նա իր մազերը ներկել է բավականին անսովոր գույնով։ Վերոնշյալ լուսանկարը հայտնվել է արտիստի վարսահարդարի Instagram-ում։

«Վարդագույն, որպեսզի տղաները աչքով անեն: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ անել այս վարդագույն մազերի հետ»,- մեկնաբանել է լուսանկարը վարսահարդար Քրիս Էփլթոնը:

Նկարում Լոպեսը հայտնվել է վարդագույն մազերով։ Նա իր տեսքը համալրել է նաև վառ ու ընդգծված դիմահարդարմամբ։ Լոպեսը կեցվածք է ընդունել սպիտակ սվիտերով՝ վզին ծավալուն շղթայով: