Որքա՞ն են վարձատրվել Սառա Ջեսիկա Փարքերը և մյուսները նոր «Սեքսը մեծ քաղաքում»-ի մեկ դրվագի համար

Դեկտեմբերի 9-ին HBO Max-ը կներկայացնի «Sex and the City» ֆիլմի շարունակության պրեմիերան: Սերիալը ստացել է «And Just Like That… / Հենց այդպես…» անվանումը։ Թերևս սա այս տարվա ամենասպասված սերիալներից մեկն է։

Հրապարակման նախօրեին JustJared-ը տվյալներ է հրապարակել «Sex and the City»-ի գլխավոր դերասանուհիների հոնորարների մասին։ Ինչպես կարող էիք կռահել, Սառա Ջեսիկա Պարկերը ստանում է առավելագույնը:

Քրիստին Դեյվիսը, որը մարմնավորել է Շառլոտային, իսկ Սինտիա Նիքսոնը՝ Միրանդայի դերակատարը, սերիալի մեկ դրվագում կստանան 650-750 հազար դոլար։
Սառա Ջեսիկա Փարքերը, թեև պաշտոնապես մեկ դրվագում պետք է վաստակեր այնքան, որքան իր գործընկերները, սակայն Variety-ի հրապարակման աղբյուրները մի փոքր այլ գումար են հայտնել։ Նրանց խոսքով՝ դերասանուհու հոնորարը կազմում է մոտ 1 մլն դոլար մեկ դրվագի համար։