52-ամյա Ջենիֆեր Էնիսթոնը բազմիցս քննադատություններ է լսել երեխաների բացակայության պատճառով և իսկապես բախվել է տարբեր ասեկոսեների իր անձնական կյանքի մասին: The Hollywood Reporter ամսագրին տված նոր հարցազրույցում աստղը պատմել է, թե ինչպես է արձագանքում քննադատությանը և խոստովանել, որ նախկինում շատ վիրավորված է եղել դրանցից։
«Իմ հղիության մասին խոսակցությունները և այդ ամբողջ խոսակցությունը, թե ես կարիերան ընտրել եմ երեխաների փոխարեն բազմաթիվ քննադատությունների առիթ են դարձել, ինձ նախկինում շատ են վիրավորել։ Բայց մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում ինձ հետ։ Նրանք իմ մասին բժշկական տեսանկյունից ոչինչ չգիտեն։ Նրանք չգիտեն, արդյոք ես կարո՞ղ եմ ընդհանրապես երեխաներ ունենալ, թե՞ ոչ: Նրանք ընդհանրապես ոչինչ չգիտեն, և սա ինձ համար շատ ցավալի է ու տհաճ»,- նշել է Ջենիֆերը:
Նա նաև հավելել է, որ հասարակության մեջ կան երկակի ստանդարտներ. մինչդեռ տղամարդիկ կարող են ամուսնանալ այնքան անգամ, որքան ցանկանում են և ընտրել իրենցից տարիքով բավականին փոքր սիրեցյալներ, իսկ ահա կանանց արգելված է դա անել. նրանց անմիջապես դատապարտում են։ Էնիսթոնի կարծիքով՝ անձնական կյանքը չպետք է ազդի պրոֆեսիոնալ կարիերայի վրա և ցույց տա տաղանդի առկայությունը կամ բացակայությունը:
Դերասանուհին, երկու անգամ ամուսնացած է եղել՝ առաջին ամուսինը Բրեդ Փիթն է եղել, իսկ երկրորդը՝ Ջասթին Թերուն։
Բրեդ Փիթի հետ ամուսնության ընթացքում Էնիսթոնը երկու վիժում է ունեցել: Թերևս դա էր, որ հետագայում մեծապես ազդեց նրա առողջության ու հղիանալու հնարավորությունների վրա: