«Ամբողջ կյանքս մաքուր եմ ապրել․ ինչ ասես անում են, շատերին չեք հետախուզում, մաքուր մարդկանց վրա եք հիմա էլ հասել»․ Սոնա Շահգելդյանն արձագանքել է հետախուզման մեջ գտնվելու լուրին

Երգչուհի Սոնա Շահգելդյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին լուրին․ «Ես չգիտեմ, որ մի հիմարն է նման բաներ գցում, տարածում։ Ամբողջ կյանքս մաքուր եմ ապրել, բայց այս հարցին ուրիշ ձև եմ արդեն մոտենալու և ինքս պահանջում եմ նման տարածումների համար դիմել շատ վատ քայլերի։

Ինչ ասես անում են, շատերին չեք հետախուզում, մաքուր մարդկանց վրա եք հիմա էլ հասել։ Ամոթ ա, Աստծուց վախեցեք»։

Հիշեցնենք, որ այսօր SHAMSHYAN.com-ը գրել էր, որ  2 օր է, ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ։

Վերջինս նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քր.օր-ի 188 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով՝  ապօրինի ձեռնարկատիրությունը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը խոշոր վնաս պատճառելով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երկու տարի ժամկետով։