Աստղագուշակ դեկտեմբերի 14-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսին լավ է ոչ մի կարևոր բան չձեռնարկեք: Կարող եք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, լուծել ընթացիկ հարցերը, սակայն ամբիցիոզ ծրագրերի իրագործման հարցում լավ է չշտապեք: Դուք մարդկանց հետ հեշտությամբ լեզու կգտնեք, շատերին դուր կգաք, բայց մարդիկ, որոնք հիմա հաճույքով օգնություն են խոստանում ձեզ, կարող եք հուսախաբ անել:

Օրվա երկրորդ կեսը նոր, անսովոր ու համարձակ գաղափարների ժամանակ կլինի: Պետք կգան ավելի վաղ ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները, դուք կկարողանաք օգտակար բաներ անել և՛ ձեր, և՛ շրջապատողների համար: Կհաջողվի շահել ազդեցիկ անձանց հարգանքն ու նոր համախոհներ գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգիստ ու բարենպաստ օր է: Այն այնքան էլ արդյունավետ չի անցնի, բայց դուք դրա պատճառով չեք անհանգստանա. կասկած չկա, որ դրված նպատակներին շուտով կարողանալու եք հասնել: Կարելի է հանգստանալ ու վերականգնել ուժերը, զբաղվել մանր-մունր գործերով, որոնց համար առաջ ժամանակ չէր մնում:

Կենսական պոտենցիալը բարձր կլինի, ինքնազգացողության վատացումը քիչ հավանական է: Օրը հարմար է սպորտով զբաղվելու, ֆիզիկական աշխատանքի համար. գերհոգնածությունը ձեզ չի սպառնում: Ուղևորությունները լավ կանցնեն, նույնիսկ եթե ծրագրման ու հավաքվելու համար ժամանակ շատ քիչ ունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հազիվ թե նշանավորվի խոշոր իրադարձություններով, լուրջ փոփոխություններն էլ քիչ հավանական են: Առավոտյան ցանկալի չէ նոր գործեր ստանձնելը, հատկապես եթե դրանք այլ մարդկանց ակտիվ մասնակցություն են պահանջում: Հնարավոր են տարաձայնություններ լավ ընկերների, փորձված համախոհների հետ: Նոր ծանոթների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի:

Օրվա երկրորդ կեսին հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, հաջող գնումներ, չեն բացառվում շահավետ գործարքները: Կարող եք աշխատանքային հարցերը քննարկել գործընկերների ու համախոհներ հետ, նրանց խորհուրդներն ու հուշումներն օգտակար կլինեն: Հավանական են հաճելի լուրեր հին ծանոթներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է: Այն հարմար կլինի համագործակցության ու համատեղ գործունեության համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերին կես խոսքից կհասկանաք: Հավանական են պիտանի ծանոթություններ. մարդիկ, որոնց այսօր կհանդիպեք, ժամանակի ընթացքում ձեր ընկերները կդառնան: Չեն բացառվում գրավիչ գործնական առաջարկները:

Հնարավոր են դրամական մուտքեր: Կհաջողվի լուծել վերջին ժամանակներս անհանգստացնող ֆինանսական հարցերը: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ռոմանտիկ ժամադրությունների, սիրելիի հետ շփումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հարմար օր է վճռական գործողությունների համար: Օգտակար կլինի այն գաղափարներին վերադառնալը, որոնք նախկինում կասկածներ ու մտավախություններ էին առաջացնում: Հիմա դուք կհասկանաք՝ արդյոք կարելի է դրանք իրագործել: Արժե վստահել ինտուիցիայի հուշումներին: Այն չի սխալվի: Շրջապատողներն ամեն անգամ չեն հասկանա, թե ինչու եք վարվում այդ և ոչ թե այլ կերպ: Բայց նրանք ձեզ չեն համոզի, կիմանան, որ դա անօգուտ է: Ավելի ուշ բոլորին պարզ կդառնա, որ դուք վարքի ճիշտ ձև էիք ընտրել:

Արժե զգույշ լինել ֆինանսներին վերաբերող հարցերում: Չարժե ռիսկի դիմել, վստահել կասկածելի, բայց շատ գրավիչ խոստումներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Պիտի որոշեք, թե ինչին եք ավելի շատ վստահում՝ սեփական առողջ բանականությանը, թե շրջապատողների կարծիքին: Ձեր ծրագրերն այս երկուսին համապատասխանեցնելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Բայց եթե իրավիճակը ճիշտ գնահատեք, ֆանտազիաներով չտարվեք, ցանկալին իրականության տեղ չընդունեք, ապա անպայման ճիշտ պատասխաններ կգտնեք օրվա ընթացքում առաջացած հարցերին:

Չեն բացառվում մտերիմների հետ տարաձայնությունները: Աշխատեք ձեր հասցեին հնչող նկատողություններին հանգիստ ու հումորով արձագանքել: Երեկոյան ամեն ինչ կհարթվի, հարաբերություններում ներդաշնակությունն էլ կվերականգնվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հետաքրքիր է լինելու: Այսօր շատ պիտի աշխատեք: Բայց առանց դրա ուժեղ մրցակիցներից առաջ անցնել ու ձեր կարողությունները ցույց տալ չի հաջողվի: Սկսեք ինքնուրույն գործել, և ավելի ուշ անպայման համախոհներ կգտնեք, որոնց վրա կկարողանաք ամեն հարցում հույս դնել:

Երեկոն կուրախացնի հաջող զուգադիպություններով ու լավ նորություններով: Տրամադրությունը կլավանա, կենսուրախությունն ու լավատեսությունը կվերադառնան: Հրաշալի ժամանակ կլինի հարազատների, ընկերների և մյուս մտերիմների հետ շփվելու համար: Դուք նրանց հետ հեշտությամբ լեզու կգտնեք, զրույցի համար բազում թեմաներ ու գործեր կգտնեք, որոնք բոլորին կհետաքրքրեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք, եթե հավատաք ձեր ուժերին: Բաց մի թողեք ստեղծագործ ծրագրերն ու համարձակ մտահղացումներն իրագործելու և այն գործերում հաջողությունների հասնելու շանսը, որոնցում մյուսներն անհաջողության են հանդիպել: Լավ է աշխատեք երկարաժամկետ նախագծերի վրա, աշխատանքի համար անհապաղ պարգևատրում էլ չսպասեք: Ցանկալի չէ խոստումներ տալն ու պարտավորություններով կապվելը:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Մի շտապեք չմտածված գնումների հարցում, խոշոր գումարը զվարճանքների վրա ծախսելուց առաջ երկար մտածեք: Խելամիտ խնայողությունը թույլ կտա խուսափել այնպիսի ծախսերից, որոնց համար հետո զղջալու էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է օգտակար գործերի և իրական նպատակներին հասնելու համար: Ամպերում մի սավառնեք, ժամանակը դատարկ երազանքների վրա մի ծախսեք: Կենտրոնացեք նրա վրա, ինչին կարող եք հասնել սեփական ջանքերի գնով: Կարող եք հույս դնել համախոհների օգնության ու աջակցության վրա, բայց ընտրված ուղղությամբ առաջին քայլերը պիտի ինքնուրույն անեք:

Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների, ընկերական շփումների տեսանկյունից: Դուք հեշտությամբ կկռահեք, թե ինչ են ուզում շրջապատողները, ինչի են ձգտում և ինչի մասին են երազում: Կհաջողվի վերջ տալ հին տարաձայնություններին, անցյալում թողնել վիրավորանքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի օր է շփումների տեսանկյունից: Ձեր բարեհամբույր տրամադրվածությունը կպաշտպանի ձեզ թշնամիների հարձակումներից, սուր նկատողություններից, ոչ կառուցողական քննադատությունից: Ոչ վաղ անցյալի թշնամիները պատրաստ կլինեն ձեր համախոհները դառնալ: Նրանց ամբողջությամբ վստահելը սխալ կլինի, իսկ ահա կոնկրետ խնդիրները լուծելու համար այդ մարդկանց ծառայություններից օգտվել կարելի է:

Բարենպաստ օր է ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից: Սիրելին կգտնի ձեզ ուրախացնելու ձևը, դուք էլ կաշխատեք նույն ձևով պատասխանել: Լավ կանցնեն առաջին ժամադրությունները, դուք բարենպաստ տպավորություն թողնելու համար ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի: Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի օրը, դուք կպահպանեք լավ տրամադրությունը: Կարող են խնդիրներ առաջանալ այնտեղ, որտեղ լրջության ու կենտրոնացվածության կարիք կլինի. դուք հաճախ կշեղվեք: Բարեբախտաբար, բոլոր սխալները կհաջողվի ժամանակին ուղղել: Բայց շատ ցավալի կլինի դրանց վրա ժամանակ վատնելը:

Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները: Նրանք ձեզ համար լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ կունենան: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ծրագրեր կառուցելու համար: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել ու կաշխատեք դրանք բաց չթողնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Տրամադրվեք լուրջ աշխատանքի: Շատ գործերում հաջողությունների հասնելու շանս կա: Օգտակար կլինեն մասնագիտական թեմաներով զրույցները: Կարող եք պայմանավորվել երկարաժամկետ համագործակցության կամ ավելի բարձր աշխատավարձով աշխատանքի անցնելու մասին: Դուք կհասցնեք լուծել ոչ միայն ձեր, այլև ուրիշների խնդիրները. շրջապատողները շատ շնորհակալ կլինեն օգնության համար:

Մեծ ուրախություն կբերեն ուղևորությունները, նույնիսկ՝ կարճատև: Հաճախ բավական կլինի կարճ ժամանակով փոխել պայմանները, որպեսզի տրամադրությունը լավանա, ոգեշնչվածությունն այցելի ձեզ, գաղափարներ հայտնվեն, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: