«Լավագույն օտարալեզու ֆիլմ», «Լավագույն կատակերգություն» և «լավագույն դերեր». հայտնի են դարձել «Ոսկե գլոբուսի» հավակնորդները

Ռեժիսոր Դենի Վիլնյովի «Դյունա» (Dune, 2021) և Սթիվեն Սփիլբերգի «Վեսթսայդյան պատմություն» (West Side Story, 2021) ֆիլմերն ընդգծրկվել են «Ոսկե գլոբուս» մրցանակի հավակնորդների ցանկում:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, «Լավագույն դրամատիկ ֆիլ, անվանակարգում «Դյունա»-ից բացի ներակայացվել են Քեննեթ Բրանի «Բելֆաստ», Ռեյնալդո Մարկուս Գրինի «Ռիչարդ արքա», Ջեյն Քեմփիոնի «Շան իշխանություն» և Սիան Հեդերի «CODA. խուլ ծնողների երեխան» ժապավենները:

«Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգում կմրցեն  «Վեսթսայդյան պատմությունը», Ջո Ռայթի «Սիրանո», Լին Մանուել Միրանդայի «Տիկ-տակ… ԲՈՒՄ» և Ադամ Մաքեյի «Վեր մի նայե՛ք» ֆիլմերը:

«Լավագույն օտարալեզու ֆիլմի» տիտղոսին արժանանալու կամար կպայքարեն Յուխո Կուոսմանենի «Առանձնասենյակ № 6», Ռյուսուկե Համագուտիի «Նստի՛ր իմ մեքենայի ղեկին», Պաոլո Սորենտինոյի «Աստծո ձեռքը», Ասգար Ֆարհադիի «Հերոսը» և Պեդրո Ալմոդովարի «Զուգահեռ մայրեր» ֆիլմերը:

«Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում առաջադրվել են Խավիեր Բարդեմը, Ուիլ Սմիթը, Մահերշալա Ալին, Դենզել Վաշինգտոնը և Բենեդիկտ Քամբերբեչը:

«Կնոջ լավագույն դեր» անվանակարգի հավակնորդներն են Ջեսիկա Չեստեյնը, Օլիվիա Քոլմանը, Նիկոլ Քիդմանը, Լեդի Գագան, Քրիստեն Ստյուարտը:

«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության 79-րդ արարողությունը տեղի կունենա 2022 թվականի հունվարի 9-ին: