Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթը, որին Հայաստանը ներկայացրեց 14-ամյա Մալենան:
Միջազգային մրցույթում հաղթող ճանաչվեց Հայաստանի ներկայացուցիչը։ Ընդհանուր միավորներով երկրորդ հորիզոնականում Լեհաստանն էր, երրորդում` Ֆրանսիայի ներկայացուցիչը։
Հայաստանի պատվիրակը ելույթ ունեցավ իններորդ համարի ներքո: Մրցութային «Քամի, քամի» երգի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, խոսքի հեղինակներն են` Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան և Դավիթ Ծերունյանը։
Մրցույթին մասնակցում է 19 երկիր։