Ռեփերներ 50 Cent-ի և Snoop Dogg-ի համերգները չեղարկվել են

Ամերիկացի ռեփեր Drakeo-ն դանակահարվել է Լոս Անջելեսի Once Upon A Time In LA երաժշտական ​​փառատոնի ժամանակ, որի պատճառով չեղարկվել են հայտնի հիփ-հոփ կատարողների ելույթները. հաղորդում է The New York Post-ը:

Անհայտ անձինք կուլիսներում վիրավորել են Drakeo-ին, երաժիշտը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Լոս Անջելեսի ոստիկանությունը դեռ չի պարզել հարձակվողների ինքնությունը:

Համերգը կայացել է Լոս Անջելեսի «Exposition Park»-ի Banc of California ստադիոնում, որտեղ պետք է ելույթ ունենային հայտնի ամերիկացի ռեփեր Snoop Dogg-ը, Ice Cube-ը, The Game-ը, 50 Cent-ը և YG-ը: Նրանց ելույթները չեղյալ են հայտարարվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 5-ին Astroworld փառատոնում ռեփեր Թրևիս Սքոթի ելույթի ժամանակ հրմշտոցի հետևանքով տասը մարդ է մահացել, այդ թվում՝ իննամյա մի տղա, որը հիվանդանոցում մահացել է բազմաթիվ վնասվածքներից: