«Ճակատագրի հեգնանքը» ֆիլմի աստղը կոտրել է ողնաշարը

Դերասանուհի Բարբարա Բրիլսկան կոտրել է ողնաշարը, հայտնում է PopCornNews-ը։ «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմի աստղը լրագրողներին ասել է, որ չի կարող հանդիպել նրանց հետ, քանի որ առհասարակ ի վիճակի չէ որևէ մեկի հետ հանդիպել: Բացի այդ, դերասանուհին ձայնի հետ կապված խնդիրներ ունի:

«Ողնաշարի կոտրվածք… հասկանո՞ւմ եք, թե դա ինչ է: Այդ ամենը երկար ժամանակ է պահանջում՝ վերականգնում և այլն։ Ես լավ վիճակում չեմ՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Ես չգիտեմ, թե ինչ կլինի հետո»,- ասել է Բրիլսկան:

80-ամյա Բարբարա Բրիլսկան առավել հայտնի է Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանքը, կամ բաղնիքդ անուշ» ֆիլմում Նադյա Շևելևայի դերով։