Կորոնավիրուսի Օմիկրոն նոր շտամի արագ տարածման հետ պայմանավորված՝ թագուհին կխախտի Սուրբ Ծնունդը Նորֆոլկի Sandringham կալվածքում նշելու ավանդույթը:
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը Սուրբ Ծնունդը կնշի Ուելսի արքայազն Չարլզի և Կորնուոլի դքսուհի Կամիլայի հետ։ Այդ մասին գրում է BBC-ն։
Ինչպես նախորդ տարի, նա անձամբ որոշել է Սուրբ Ծնունդը նշել Վինձորի ամրոցում՝ պայմանավորված կորոնավիրուսային համաճարակով։
Այսպիսով, նա երկրորդ տարին անընդմեջ բաց կթողնի Նորֆոլկի իր կալվածքում անցկացվող ավանդական ընտանեկան տոնակատարությունները և չի գնա Սանդրինգհեմի Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում առավոտյան Սուրբ Ծննդյան պատարագին։