Քիմ Քարդաշյանը հրապարակել է ընտանեկան լուսանկարներ (լուսանկարներ)

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ  Քարդաշյանը հրապարակել է սուրբծննդյան ընտանեկան լուսանկարներ, որոնցում ուրախ կեցվածք է ընդունել իր չորս երեխաների, քրոջ՝ Քլոյե Քարդաշյանի, մոր՝ Քրիս Ջեների և Քարդաշյան ընտանիքի մյուս փոքրիկների հետ:

Ինչպես գրում է Daily Mail-ը, տոնական ֆոտոշարքի բոլոր մասնակիցները կրում են միանման հագուստ՝ Քիմ Քարդաշյանի SKIMS ապրանքանիշի արտադրության: