1895 թ. դեկտեմբերի 28-ին Փարիզում` Կապուցիների բուլվարի «Գրանդ կաֆե» սրճարանում, տեղի ունեցավ Լյումիեր եղբայրների սինեմատոգրաֆի առաջին սեանսը` ցուցադրվեց «Աշխատավորների ելքը ֆաբրիկայից» ֆիլմը։ Հենց այդ օրն էլ դարձավ Կինոյի միջազգային օրը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա առաջին կինոցուցադրությունը կայացել է 1899 թ–ին` Երևանում: Այստեղ էլ շարժվող նկարները, ինչպես աշխարհի տարբեր վայրերում, դիտողների մոտ խուճապ են առաջացրել: Հայկական կինոյի օրը համարվում է ապրիլի 16-ը, քանի որ 1923 թ. Խորհրդային Հայաստանի կառավարությունը դեկրետ ընդունեց «Կինոյի մասին» և ստեղծեց առաջին պետական կինոկազմակերպությունը:
126 տարվա ընթացքում նկարահանվել են բազմաթիվ կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմեր, սակայն քչերն են մնացել մարդկանց հիշողության մեջ կամ էլ դարձել ամենաշահութաբերը։
Եթե առանձնացնենք ամենաշահութաբեր ֆիլմերի տասնյակը, ապա այն կգլխավորի Վիկտոր Ֆլեմինգի «Քամուց քշվածները» (1939թ.) ֆիլմը. այն 3,7 միլիարդ դոլար է «վաստակել»։
Ամենաշահութաբեր ֆիլմերի տասնյակի վերջում տեղում է «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» (2015թ.) ֆիլմը, որն էլ 2, 2 միլիարդ դոլար է «վաստակել»։
- «Քամուց քշվածները» (1939), 3739000000 դոլար
- «Ավատար» (2009), 3286000 000 դոլար
- «Տիտանիկ» (1997), 3108000000 դոլար
- «Աստղային պատերազմներ։ IV դրվագ. Նոր հույս» (1977) 3071000000 դոլար
- «Վրիժառուները. Ավարտ» (2019), 2823000000 դոլար
- «Երաժշտության հնչյունները» (1965), 2572 000000 դոլար
- «Այլմոլորակայինը»(1982), 2511000000 դոլար
- «Տասը պատվիրան» (1956), 2377000000 դոլար
- «Դոկտոր Ժիվագո» (1965), 2253000000 դոլար
- «Աստղային պատերազմներ. Ուժի զարթոնքը» (2015), 2221000000 դոլար