Ջոն Դեփի և Էմբեր Հերդի ամուսնալուծության շուրջ սկանդալը մեծ թափ է հավաքում։ Այժմ լրատվական կայքերը քննարկում է դերասանի և նրա ընկեր Փոլ Բեթանիի անձնական հաղորդագրությունները, որոնք օգտագործվել են անցյալ տարի դատարանում։
Ջոնի Դեփի այս նամակագրությունն ընկերոջ հետ տեղի է ունեցել 2013 թվականին, երբ դերասանն անգամ ամուսնացած չէր Էմբեր Հերդի հետ։ Ավելին, նրանք այդ ժամանակ նույնիսկ հարաբերությունների մեջ չեն եղել։ Հաղորդագրությունները պարունակում են բռնության որոշակի տրամադրություններ:
«Արի այրենք Էմբերին»,- գրել է Ջոնի Դեփը:
«Չեմ կարծում, որ դա լավ գաղափար է։ Նա հիասքանչ ընկեր է և հաճելի արտաքին ունի, և ես վստահ եմ, որ նա հաստատ կախարդ չէ, այնպես որ մենք կարող ենք փորձել խեղդել նրան»,- պատասխանել է Փոլը:
«Արի խեղդենք նրան, հետո էլ այրենք, իսկ հետո ես (սեռական բռնության նկարագրություն), որպեսզի համոզվեմ, որ նա իսկապես մահացել է»,- ավելացրել է Ջոնի Դեփը:
Երբ դատարանում սկսվեց Էմբեր Հերդի և Ջոնի Դեփի ամուսնալուծության և միմյանց նկատմամբ բռնության համատեղ մեղադրանքների համար դատավարությունը, Փոլ Բեթանին հանդես եկավ որպես վկա։ The Independent-ին տված հարցազրույցում Դեփի ընկերն ասել է, որ «սա իսկապես բարդ քննարկման թեմա է, ուստի նա չի ցանկանում կրակի վրա յուղ լցնել»։
Հիշեցնենք, որ Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդն ամուսնալուծվել են 2017թ. Հետո նրանք միմյանց դեմ հայց են ներկայացրել՝ մեղադրելով ընտանեկան բռնության մեջ։ Ջոնի Դեփը կորցրել է իր բազմամիլիոնանոց պայմանագրերը ու կինոյի դերերը։ Նախկին ամուսինների դատական գործերը շարունակվում են մինչ օրս։ Ոչ վաղ անցյալում հայտնի դարձավ, որ երկու դրվագներից բաղկացած սերիալ է նկարահանվելու նրանց ամուսնալուծության մասին։ Սերիալը խնդրին կանդրադառնա երկու կողմից՝ Էմբեր Հերդից և Ջոնի Դեփից: Պրեմիերան նախատեսված է 2022 թվականի ամռանը։