Հարավկորեական «Ձնծաղիկ» դորամայի աստղ Կիմ Մի Սուն կյանքից հեռացել է 31 տարեկանում, հայտնում է RepublicWorld-ը՝ վկայակոչելով Landscape Entertainment գործակալությանը, որն աշխատել է դերասանուհու հետ։
Մահը վրա է հասել հունվարի 5-ին․ անսպասելի մահվան պատճառները չեն նշվում։ «Մահացածի ընտանիքն այժմ սգում է այս անսպասելի և տխուր իրադարձությունը։ Անկեղծորեն խնդրում ենք զերծ մնալ ասեկոսեներից կամ շահարկումներից, որպեսզի շոկի և վշտի մեջ գտնվող ընտանիքը հանգիստ սգա հանգուցյալի հիշատակը»,- հայտարարել է գործակալությունը։
Քիմ Մի Սուի հուղարկավորությունը տեղի կունենա փակ ձևաչափով՝ հարազատների խնդրանքով։
Բացի «Ձնծաղիկ» դրամայից, որը մեկնարկել է դեկտեմբերի 18-ին, Կիմ Մի Սուն նկարահանվել է հարավկորեական այնպիսի հայտնի հեռուստասերիալներում, ինչպիսիք են «Клетки Юми», «Հրաշագործ բուժքույրը», «Ողջույն, մայրիկ»: