Ուիլ Սմիթը՝ լավագույն դերասան, Նիկոլ Քիդմանը՝ լավագույն դերասանուհի. հայտնի են դարձել «Ոսկե գլոբուսի» մրցանակակիրները

Հայտարարվել են «Ոսկե գլոբուս» 79-րդ մրցանակաբաշխության դափնեկիրները: Այս տարի հաղթողներին հայտարարում են առանց արարողության. ցուցակները հրապարակվում են սոցցանցերում:

Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, «Շան իշխանություն» ֆիլմը մրցանակի է արժանացել որպես լավագույն դրամատիկ ֆիլմ, իսկ կինոնկարի ռեժիսոր Ջեյն Քեմփիոնը «Ոսկե գլոբուս» է ստացել որպես լավագույն ռեժիսոր:

«Ուեսթսայդյան պատմություն» ժապավենն արժանացել է մրցանակի՝ «լավագույն ֆիլմ-կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգում:

Դերասան Ուիլ Սմիթը մրցանակի է արժանացել լավագույն դրամատիկ դերի համար «Ռիչարդ արքա» ֆիլմում:

Նիկոլ Քիդմանը հայտարարվել է լավագույն դերասանուհի «Ռիկարդոյի դերում» ֆիլմում իր դերակատարության համար:

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» է ճանաչվել «Էնկանտո» մուլտֆիլմը:

«Լավագույն հեռուստադրամա» է դարձել «Ժառանգները» սերիալը:«Ոսկե գլոբուսը» շնորհվում է Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի կողմից 1944 թվականից ի վեր: Հաղթողներին ընտրում են Հոլիվուդում ապրող 90 միջազգային լրագրողի քվեարկության միջոցով: