The Weeknd-ի «Sacrifice» երգի տեսահոլովակը երեք օրում հավաքել է ավելի քան յոթ միլիոն դիտում երգչի YouTube-յան ալիքում, ինչպես նաև ավելի քան չորս հարյուր հազար հավանում:
Թրեքը ներառված է երաժշտի նոր՝ «Dawn FM» ալբոմում, որը թողարկվել է հունվարի 7-ին: Ալբոմում կա 16 ստեղծագործություն, այդ թվում՝ «Take my breath»-ը, որը The Weeknd-ը ներկայացրել է 2021 թվականի օգոստոսին: Քննադատներն ու ունկնդիրները ջերմորեն ողջունել են նոր ալբոմը: Metacritic կայքում այն ունի շատ բարձր վարկանիշ՝ 89 միավոր:
Նորր երգում The Weeknd-ը երգում է «քարքարոտ» հարաբերությունների մասին: