Ովքե՞ր պետք է դիտեն «Euphoria»-ի նոր եթերաշրջանը․ Զենդայան հորդորել է զգուշությամբ դիտել սերիալը

Դերասանուհի և մոդել Զենդայան Instagram-ում հորդորել է իր մասնակցությամբ «Euphoria» սերիալը դիտել զգուշությամբ. նա ենթադրել է, որ որոշ տեսարաններ կարող են տրավմատիկ լինել «շուտ տպավորվող» հանդիսատեսի համար:

«Այս եթերաշրջանը, գուցե նույնիսկ ավելի շատ, քան նախորդը, խորապես զգացմունքային է և նվիրված է այն թեմաներին, որոնք դժվար է դիտել: Խնդրում եմ դիտեք միայն այն դեպքում, եթե ձեզ հարմարավետ եք զգում»,- խորհուրդ է տվել Զենդայան:

Նա շեշտել է, որ այս սերիալը խորհուրդ է տրվում դիտել միայն հասուն մարդկանց, ովքեր վստահ են, որ «Euphoria» սյուժեն իրենց համար «յուրօրինակ» ազդեցություն չի ունենա:

Սերիալի սյուժեն հիմնված է դեռահասների պատմությունների վրա, ովքեր մեծանալու ընթացքում պայքարում են թմրամոլության և այլ դժվարությունների դեմ: