Սոֆիա Ռոտարուի որդին ցուցադրել է երգչուհու շքեղ առանձնատունը (լուսանկարներ)

Երգչուհի Սոֆիա Ռոտարու Ռուսլան Եվդոկիմենկոն հանրությանը ցույց է տվել աստղային մայրիկի քոթեջը: Корреспондент-ի փոխանցմամբ՝ վերջինս Instagram-ի stories բաժնում հրապարակել է կալվածքի և բակի լուսանկարները:

Հրապարակված կադրերում երևում է ձյունով պատված արահետը, որի շուրջ լուսավորությունն ապահովում էին լապտերները:

Տունը տեղակայված է անտառում՝ Կիևից 22 կմ հեռավորությամբ: Կալվածքի ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 1400 քառ. մետր: Տան մակերեսը մոտ 300 քառ. մետր է:

Ռոտարուն առանձնատունը գնել է 16 տարի առաջ: Հայտնի է, որ առանձնատնից բացի կալվածքի տարածքում կա հյուրատուն, հսկայական զրուցարան, թենիսի կորտ: