Ռեալիթի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերին պահանջել են ներկայանալ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Կենտրոնական շրջանային դատարան՝ EthereumMax կրիպտոարժույթի հետ կապված շահարկումների պահանջով. հայտնում է The Wall Street Journal-ը:
«Քիմ Քարդաշյանն ու Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը հայտնի մարդկանցից են, որոնց դատի են տվել կրիպտոարժույթով խաբեությունների առաջատար ներդրողներ լինելու համար»,- ասվում է հոդվածում:
Հայտնիներին մեղադրում են EthereumMax գովազդելու մեջ՝ շուկայում ոգևորություն ստեղծելու և ժետոնների վաճառքից գումար աշխատելու համար, գրում է ամսագիրը՝ հղում անելով դատարանին:
Մեյվեզերը բռնցքամարտի խաղի ժամանակ գովազդել է կրիպտոարժույթը, իսկ Քարդաշյանը՝ Instagram-ի իր էջում, նշում է պարբերականը։
Ավելի վաղ Քարդաշյանը, ով այժմ իրավաբանական կրթություն է ստանում, շնորհակալություն էր հայտնել Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Պոլիսին՝ բեռնատարի վարորդ Ռոջել Ագիլերա-Մեդերոսի պատիժը մեղմացնելու համար, ով դատապարտվել էր մահացու վթարի պատճառով: