Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը կանցկացվի հաղորդավարով։ Այս մասին հայտնում է Variety ամսագիրը։ Հաղորդվում է, որ հաղորդավարը արարողությունը վարելու է 2018 թվականից ի վեր առաջին անգամ։
ABC հեռուստաալիքի ժամանցային բաժնի ղեկավար Քրեյգ Էրվիչն է պատմել է, որ «Օսկարը» հաղորդավորով է անցկացվելու։ Հենց նրա հեռուստաալիքն է հեռարձակելու շոուն։
Էրվիչը չի հրապարակել հաղորդավարի անունը՝ կատակով նշելով, որ արարողությունը կարող էր վարել հենց ինքը։
2018 թվականին արարողությունը վարել է Ջիմի Քիմելը։ 2019 թվականին այս դերում պետք է հայտնվեր կատակերգու դերասան Քևին Հարթը, սակայն նա հրաժարվել էր հոմոֆոբիայի մեղադրանքներից հետո։ 2020 թվականին նույնպես հյուրընկալող չի եղել, իսկ 2021 թվականին արարողությունն անցկացվել է խառը ձևաչափով։
kulturomania.ru-ն գրում է, որ «Օսկար» մրցանակաբաշխությունը կանցկացվի մարտի 27-ին Լոս Անջելեսում։ Մրցանակի հավակնորդները հայտնի կդառնան փետրվարի 8-ին։