Սելենա Գոմեսը բացահայտել է Կարա Դելևինի հետ նույն դաջվածքն անելու գաղտնիքը

Դերասանուհի և երգչուհի Սելենա Գոմեսը Live with Kelly and Ryan-ում խոսել է ընկերուհի Կարա Դելևինի հետ նույն դաջվածքն անելու նշանակության մասին։

Գոմեսը հաղորդավարներին ասել է, որ Դելևինին համարում է «իր լավագույն ընկերներից մեկը»։ Իսկապես, Գոմեսն ու Դելևինը մի քանի տարի է, ինչ մտերմիկ շփվում են՝ սկսած այն ժամանակներից, երբ նրանք միասին նկարահանվեցին ընդհանուր ընկերոջ՝ երգչուհի Թեյլոր Սվիֆթի «Bad Blood» տեսահոլովակում։

«Դա մի քանի տարբեր բաներ է նշանակում… Նա ինձ անվանում է «Վարդի կոկոն», ուստի դա մականուն է: Եվ ես միշտ վարդ էի ուզում, հիմա ունեմ այն»,- ասել է նա:

Զրույցի ընթացքում Գոմեսը նաև բացահայտել է, որ ինքը «շատ» դաջվածքներ ունի՝ կապված այն մարդկանց հետ, ովքեր նշանակալի հետք են թողել իր կյանքում, օրինակ՝ մոր, դերասանուհի Մենդի Թիֆիի և մտերիմ ընկերուհու՝ երգչուհի Ջուլի Մայքլսի հետ: